Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

Բելառուսիայի դեղագործական շուկան աճել է

Բելառուսիայի դեղագործական շուկան աճել է

Ինտելիքս (Intellix) գործակալության տվյալներով Բելառուսիայի  դեղագործական շուկայի ծավալը 2010 թ. կազմել է 676,4 մլն ԱՄՆ դոլար, որը 10%-ով ավելին է, քան 2009 թ.՝ 625,4 մլն ԱՄՆ դոլար: Հիմնական պատճառն այն է, որ բնակչությունը սկսել է ավելի շատ ծախսել դեղորայքի վրա: Մեկ բնակչի միջին ծախսը դեղարայքի համար 2010 թ. կազմել է 71,35 ԱՄՆ դոլար: Նաև` բելառուսցիներն ավելի շատ սկսել են գնել թանկ դեղեր: Այս մասին ասվում է «Բորիսովսկի դեղամիջոցների գործարան»-ի արված հայտարարությունում:


Սակայն հիվանդանոցային հատվածում հակառակն է, նկատվում է ծախսերի նվազում թանկ դեղամիջոցների հատվածներում: Անցյալ տարի նվազել է նաև ներկրվող դեղերի մասնաբաժինը, որը բելառուսական դեղագործական շուկայի 5%-ն է կազմում:


Բելառուսական դեղագործական շուկայում ապրանքի վաճառքի ծավալով 2010 թ. լավագույն եռյակ մտել են միայն բելառուսական ձեռնարկությունները: 1-ին տեղում է «Բելմեդպրեպարատներ»-ը , որը վաճառել է 39,84 մլն ԱՄՆ դոլարի դեղորայք: 2-րդ տեղում է «Ֆարմլենդ»-ը (30,41 մլն ԱՄՆ դոլար.), 3-րդ տեղում` «Բորիսովսկի դեղամիջոցների գործարան»- ը (27,94 մլն ԱՄՆ դոլար):
Բացի այդ, վերջինս առաջին տեղում էր տուփերի քանակի վաճառքով՝ 78,43 մլն: Ձեռնարկությունն արտադրում է մեծ ծավալի հակաբորբոքային միջոցներ, ջերմիջեցնող, հորմոնալ  միջոցներ, հիպերտոնիայի դեմ դեղեր, վիտամիններ, միներալներ, հակամարեային, թուլացնող միջոցներ և այլն: Համեմատության համար` «Բելմեդպրեպարատներ»-ը վաճառել է 37,29 մլն տուփ:


Լաագույն տասնյակի մնացած ցանկը լրացրել են բացառապես արտասահմանյան ընկերությունները՝ Նիկոմեդ, Սանոֆի-Ավենտիս, Գեդեոն-Ռիխտեր, Բայեր Հելսկեր, Ռոշ, Բեռլին Հեմի: Հիվանդանոցային հատվածում առաջին հնգյակը կազմել են՝ «Բելմեդպրեպարատներ»-ը, Ֆարմլենդը, Ռոշը, Բելառուսիայի Նեսվիժյան դեղամիջոցների գործարանը, «Բորիսովսկի դեղամիջոցների գործարան»-ը:

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ